Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

«Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար սրբապղծություն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1312:36
«Հանգի՛ստ թող վեհափառին». Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
1612:30
«Խնդրում եմ՝ դմբդմբացնեն նրանք, ովքեր չգիտեն, որ Կտրիճ Ներսիսյանն ունի աղջիկ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2812:24
Եվրոպական խորհրդի նախագահը և մի շարք երկրների առաջնորդներ ժամանել են Կիև (լուսանկար)
7212:23
«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3912:06
«Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, սա է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:54
«Մի շարք հոգևորականներ կոչ են հղում Աստծուն, որ պահպանի Արցախը՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4511:48
«ԱՄՆ-ն մտնում է Իրանի հետ հակամարտության վերջնական փուլ»․ Բեսենթ
11811:44