Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:
Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։
Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:
Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»:

Նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում
312Երեկ, 10:54
«Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»․ ԱԱԾ
31122.10.2026, 09:42
Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է տարածել (տեսանյութ)
40621.10.2026, 11:30
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ
39221.10.2026, 10:06
«Տղամարդը ձերբակալվել է». ՆԳՆ
43520.10.2026, 11:54
Մեղադրանք է ներկայացվել Հովիկ Աբրահամյանի եղբորը (տեսանյութ)
36620.10.2026, 10:42
Հանրային քննարկման է ներկայացվել հետվճար տրամադրելու միջոցառումը մինչև 2029թ․ շարունակելու նախագիծը
31220.10.2026, 10:14
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
42919.10.2026, 16:48