«Մատենադարանի մասին լույս տեսած գրքերի մեջ սա ամենաընդգրկունն է». Կարեն Մաթևոսյան

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել է. «Հայագիտական միջազգային 3-րդ կոնգրեսում հուլիսի 24-ին ներկայացվեց նաև Մոսկվայի «Սլովո» հրատարակչության՝ օրերս լույս ընծայած՝ Մատենադարանին նվիրված ծավալուն, պատկերազարդ հատորը՝ աշխարհի խոշորագույն թանգարանների մասին մատենաշարով, հայերեն և ռուսերեն լեզուներով։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Մատենադարանի մասին ցայժմ լույս տեսած գրքերի մեջ սա ամենաընդգրկունն է, սկսած շենքի ու հավաքածուի պատմության և հայերեն ձեռագրերի հետ կապված առանձին ոլորտների մասին հոդվածներից, մինչև Մատենադարանի այլալեզու մատյանների և ոչ ձեռագրական հավաքածուների ներկայացումը։ Հրապարակված է նաև շուրջ 600 լուսանկար՝ առանձին ձեռագրերից կամ թանգարանային առարկաներից, որոնք բոլորն ուղեկցվում են անոտացիոն փոքր հոդվածներով։ Մասնակցել է հեղինակային բավականին մեծ խումբ, որն աշխատել է 2 տարի (2022-2023 թթ.), հրատարակության նախապատրաստման համակարգողը և խմբագիրը արվեստաբան, դոկտոր Էդդա Վարդանյան է, որն էլ կոնգրեսի մասնակիցներին ծանոթացրեց գրքի բովանդակությանը։
Այս ծավալուն հրատարակության մեջ երկու հոդված եմ հեղինակել՝ «Հայերեն ձեռագրերի բովանդակությունը» և «Հայերեն ձեռագրերի ստեղծման վայրերի աշխարհագրությունը», նաև 14 անոտացիոն հոդված։
Գիրքի մասին այլ մանրամասներ և բոլոր հեղինակների անունները կարելի է տեսնել «Սլովո» (Издательство СЛОВО/SLOVO) հրատարակչության կայքում, որի հիմնական մասնագիտացումը արվեստի մասին գրքերն են և որի սեփականատերերը մեր հայրենակիցներն են»:













Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
32806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
131902.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
137001.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
120621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
474120.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
303220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
300618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
301217.10.2026, 21:54