«Մենք չենք սկսել պատերազմը, բայց այն կավարտվի մեր հաղթանակով». Պուտին

Ռուսաստանը «չի սկսել պատերազմը» Ուկրաինայում, այլ պարզապես արձագանքել է Ուկրաինայի կառավարության կողմից սանձազերծված «ռազմական գործողություններին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ռազմածովային անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Արևմուտքն «աջակցել է Կիևի ազգայնական գործողություններին», ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Պուտինը։
«Մենք ոչ մի պատերազմ չենք սկսել։ Մենք պարզապես սկսել ենք պատասխանել այդ ռազմական գործողություններին, Կիևի ռեժիմի կողմից Արևմուտքի աջակցությամբ սանձազերծված պատերազմին այն ժամանակվա հարավարևելյան Ուկրաինայի դեմ, որը միշտ կողմնորոշված էր դեպի Ռուսաստան»,- պնդել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ կասկած չունի, որ «Հատուկ ռազմական գործողությունը» (ինչպես Ռուսաստանի իշխանությունները անվանում են Ուկրաինայի դեմ պատերազմը-խմբ.) կավարտվի Ռուսաստանի հաղթանակով։ «Այդպես էլ կլինի, դրանում կասկած չկա։ Ես ոչ մի կասկած չունեմ», - ասել է Պուտինը։
Նա նաև վստահություն հայտնեց, որ Ուկրաինան վաղ թե ուշ կկորցնի իր արևմտյան հողերը. «Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այս արևմտյան հողերը՝ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, այն, ինչ պատկանում էր Հունգարիային, այն, ինչ պատկանում էր Ռումինիային՝ վաղ թե ուշ, ոչ թե վաղը, գուցե վաղը չէ մյուս օրը, մեկ տարի, երկու, 10, 15, բայց պատմականորեն ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Պուտինը նշել է, որ իրեն «տրամադրվում է ամբողջ տեղեկատվությունը» «ՀՌԳ»-ի ընթացքի մասին։ Նախագահը խոստովանել է, որ երբեմն հետևում է բլոգերներին Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ։ Սակայն նա ասել է, որ «սոցիալական ցանցերում հրապարակվում է մեծ քանակությամբ տեղեկատվական աղբ», որը կարող է մոլորեցնել անտեղյակ ընթերցողին։

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
103006.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
162304.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
109204.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
261529.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
157429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
259028.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
265828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
227527.09.2026, 16:36