Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով

Մեքսիկայի Անթրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտի մասնագետները երկրի հարավում՝ Չիապաս նահանգի Սինտալապա համայնքի տարածքում, հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի 13 ծիսական պահոցներով, որոնցում գտնվել է 179 արտեֆակտ։ Ինչպես հաղորդվում է գերատեսչության կայքում, սա տարածաշրջանում վերջին տասնամյակների կարևորագույն հնագիտական հայտնագործություններից մեկն է:
Մունդո-Սոկե անվանումը ստացած քարանձավը հայտնաբերել է տեղացի ուղեկցորդը։ Քարանձավի երկարությունը 100 մետր է, իսկ անտեղ մուտք գործելը չափազանց դժվար է՝ անհրաժեշտ է պարանով ավելի քան 10 մետր իջնել։ Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ դա օգնել է դարեր շարունակ պահպանել տարածքն ամբողջական վիճակում և կանխել դրա թալանումը։
Քարանձավի ներսում հայտնաբերվել են ծիսական սափորներ և թասեր, որոնցից շատերը զարդարված են յագուարների, բվերի և օձերի պատկերներով։ «Սոկե ժողովրդի աշխարհայացքում այս երեք կենդանիները կապված են գիշերային աշխարհի և քարանձավների հետ․ յագուարը խորհրդանշում է խավարը և համարվում է ստորգետնյա աշխարհի պահապանը, բուն կապվում է գիշերվա և իմաստության հետ, իսկ օձը՝ ուժի և կյանքի ու մահվան շրջափուլի հետ»,— բացատրում է Չիապասում ինստիտուտի ստորաբաժանման գիտաշխատող Խոսուե Լոսադա Տոլեդոն։
Որոշ արտեֆակտներ զարդարված են սեյբա ծառի փշերի պատկերներով։ Այս ծառը տարածաշրջանի ժողովուրդների համար սրբազան է համարվում, և, ըստ փորձագետների, դա վկայում է քարանձավի ծիսական նշանակության մասին։ Լոսադա Տոլեդոյի խոսքով՝ այն, հավանաբար, օգտագործվել է անձրևների և բերրիության նպատակով իրականացվող ծեսերի համար։
Ինստիտուտի մասնագետները շարունակում են ուսումնասիրել քարանձավն ու այնտեղ հայտնաբերված արտեֆակտները։ Նախատեսվում է մանրամասն հետազոտել լավ պահպանված կերամիկական առարկաների ներքին հատվածները, որոնք կարող են պարունակել ծիսական նպատակներով օգտագործված նյութերի մնացորդներ։ Նախնական գնահատականների համաձայն՝ կերամիկայի նմուշները կարող էին պատրաստվել մ.թ. 600–900 թվականներին։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84021.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
291920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
194620.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
221718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
223417.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
335517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
243813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
257211.10.2026, 23:42