«Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անցած մի քանի օրերի ընթացքում, ըստ իս, Ազգային ժողովում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը հետևյալն էր.
Երբ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ուղիղ հարց ուղղեց՝ պատրաստվո՞ւմ եք Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, թե՞ ոչ, Ռուբեն Ռուբինյանը չտվեց այն միակ պատասխանը, որը նման իրավիճակում պարտավոր էր հնչել՝ «ոչ»։ Ավելին, իր պատասխանում նա նույնիսկ ինչ որ տեսական մակարդակում չբացառեց նման հնարավորությունը՝ օգտագործելով «օպտիմալացում» ձևակերպումը։
ՔՊ-ն վաղուց սովորություն ունի հասարակության համար անընդունելի որոշումները փաթեթավորել մեղմ ձևակերպումներով։ Եթե վաղը փորձեն հանձնել Տիգրանաշենը, մեծ հավանականությամբ դա այլևս չեն անվանի «հանձնում»։ Դրա փոխարեն կընտրեն ավելի «քաղաքակիրթ» բառ՝ «օպտիմալացում», ինչպես նախկինում բազմաթիվ միակողմանի զիջումներ ներկայացվել են որպես «խաղաղության օրակարգ», «սահմանազատում», «կարգավորում», իսկ հայրենիքի կորուստը՝ որպես «հայրենիքի ձեռքբերում»։
Քաղաքականության մեջ, երբ իշխանությունը վստահ է, որ որևէ քայլ չի պատրաստվում անել, այդ կասկածը հստակ և անվերապահորեն հերքում է։ Իսկ երբ հրաժարվում է հերքել, բնականաբար առաջանում է հարց՝ ինչո՞ւ։
Եթե այսօր Տիգրանաշենի հանձնումը նույնիսկ իրենց օրակարգում չէ, ապա ինչո՞ւ չհնչեց այդ պարզ և միանշանակ «ոչ»-ը։
Իրենց քաղաքական կյանքն ինձ այլ բան է հուշում, որը նրանք արդեն բազմիցս ապացուցել են՝ եթե Բաքվից նման պահանջ ներկայացվի, ոչ թե կփորձեն մերժել այն, այլ կսկսեն հասարակությանը նախապատրաստել հերթական «օպտիմալացմանը», որպեսզի հետագայում հեզիկ նազիկ կատարեն նոր հրահանգը։ Սակայն ես ավելի հակված եմ այն մտքին, որ Տիգրանաշենի հանձման («օպտիմալացման») շուրջ պայմանավորվածությունը վաղուց արդեն գոյություն ունի»։

«Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
715:36
«AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
2315:30
«Չտես, գյորմամիշ մարդիկ են․ թող մի բան կառավարեն իրենց կյանքում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3515:18
«Ես բարեգործություն եմ արել, երբ Նիկոլ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր, հովանավորներ ման գալիս»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4215:00
«Եթե Տիգրանաշենի հանձնումն իրենց օրակարգում չէ, ինչո՞ւ չհնչեց «ոչ»-ը»․ Արթուր Սուքոյան
4914:42
«Չփորձես ձեր փոքրամասնության անունից կաթողիկոսին թիրախավորել»․ Գագիկ Համբարյան
5714:30
«TRIPP նախագիծը կարևոր է տարածաշրջանի համար»․ Բայրամով
10614:28
«Մենք պետք է ունենանք խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է փակի ապագա վտանգների դռները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6714:06