«Օրենսգրքերով սահմանե՞նք՝ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ գործողություն չի կարող իրականացվել»․ Սիսակ Գաբրիելյան

«Եթե փոխվի իշխանությանը և քաղաքական ղեկավարի ուղիղ ցուցումով ԱԱԾ-ն մտնի ձեր տուն և ձեր անչափահաս երեխայի ներկայությամբ տանը խուզարկություն իրականացվի, ձեզ գցեն գետնին, փորձեն ձերբակալել, դուք և ձեր քաղաքական թիմը ինչպիսի՞ գնահատական կտաք»,- լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։ «Եկեք քրեական դատավարության կամ մյուս օրենսգրքերով սահմանենք, որ ով անչափահաս երեխա ունի՝ իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացվել։ Երբ դուք փորձում եք վահան դարձնել անչափահաս երեխային, ես էլ ասում եմ՝ շատ լավ, եկեք փոխենք օրենքը»,- ի պատասխան ասաց ՔՊ-ականը և շարունակեց․ «Պատասխանատվության ենթարկելը գործընթաց է ենթադրում, ենթադրում է խուզարկություն, գաղտնալսում, քննչական գործողություններ և այլն․ հիմա դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդ ամենը չլինի՞ ու միանգամից լինի դատավճի՞ռ․ դա կլիներ բռնապետություն»:

«Երեկ Փաշինյանն անթաքույց հրահանգներ տվեց դատական համակարգին, մոտավորապես սենց՝ ինչ ուզում եք արեք, էդ մարդիկ պետք ա նստեն». Արթուր Խաչատրյան
113:36
Ավարտվել է Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունը (տեսանյութ)
913:30
«Բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել»․ Բագրատ Միկոյան
3613:24
«Օրենսգրքերով սահմանե՞նք՝ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ գործողություն չի կարող իրականացվել»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
4813:06
«Այս վրեժխնդրությունը սեփական անկարողության դրսևորումն է»․ Հրանտ Ավետիսյան
4812:54
«Ենթադրվում է, որ կալանքի միջնորդություն կներկայացվի»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5212:48
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց
4012:44
«Պետությունը դուքյան էին ընկալում»․ Արմեն Գալջյան
5412:42