«Կուրիլյան կղզիները եղել են և կմնան ռուսական հող»․ Մեդվեդև

Կուրիլյան կղզիները եղել են, կան և լինելու են ռուսական հող, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ճապոնիայի վարչապետ Տակաիչին կարող է որքան ուզում է շարունակել կրկնել, թե Կուրիլյան կղզիները «պատմականորեն ճապոնական» են, բայց դա ոչինչ չի փոխի։ Դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող»- նշել է նա X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ ով չի հասկանում այդ փաստը, կբախվի իր մոլորության սարսափելի հետևանքներին։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզի կատարած այցն անվանել էր «անընդունելի» և հայտարարել, որ այդ տարածքը «պատմականորեն ճապոնական է»։
Ճապոնական Kyodo-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի ԱԳՆ-ն Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրևին կանչել է նախարարություն։

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6221:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6721:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
8020:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
10318:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10417:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10417:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8416:54