ԱՄՆ-ն բացահայտել է Քուշների` Եգիպտոս կատարած այցի մանրամասները

Եգիպտոս կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության հետ, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
«Քուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ Եգիպտոսում՝ կոչ անելով նրանց կատարել զինաթափման իրենց պարտավորությունը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Լրագրողների խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Խալիլ ալ-Հայյան, եգիպտական հետախուզության ղեկավար Հասան Ռաշադը, կատարցի դիվանագետ Ալի ալ-Թավադին և անանուն թուրք բարձրաստիճան պաշտոնյա։
2025 թվականի հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնել են իրականացնել խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայում ուժի մեջ է մտել հրադադար։ Համաձայնագրի համաձայն՝ իսրայելական զորքերը նահանջել են այսպես կոչված «դեղին գծերի» ուղղությամբ՝ պահպանելով վերահսկողությունը Գազայի հատվածի ավելի քան 50%-ի նկատմամբ։
2026 թվականի օգոստոսի 9-ին Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Խաղաղության խորհրդի ծրագիրը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զինվորականները չեն լքի անկլավը, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի։
Ավելի վաղ Իսրայելը պահանջել էր Գազայում «պատերազմը դադարեցնելու հինգ սկզբունքների» իրականացումը։

Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
2621:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
11220:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
8719:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
9518:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
8718:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
14418:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9118:18
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
8517:48