Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. #Ynet

Ադրբեջանն աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը հարթակին ասել է, որ Բաքուն «շատ մտահոգված է» Իսրայելի և Թուրքիայի՝ Ադրբեջանի դաշնակիցների միջև լարվածությամբ։
Պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգները նույնպես աշխատում է այդ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն Իսրայելը, նշում է Ynet-ը, «չի վստահում» Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքին։ Բարաքի վերջին հայտարարությունները սուր արձագանք են առաջացրել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի կողմից։ Հետևաբար, նշում է աղբյուրը, «եթե կա դիվանագիտական գործիչ, որին վստահում են երկու երկրները, դա Ադրբեջանն է, որը անցյալում ապացուցել է, որ կարող է հաղթահարել երկրների միջև եղած տարաձայնությունները»։
Մեկ տարի առաջ հենց Ադրբեջանն էր նախաձեռնել Իսրայելի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսությունը, երբ MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընի գլխավորած թուրքական պատվիրակությունը և այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի գլխավորած իսրայելական պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել Բաքվում։ Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի հարցում երկու երկրների համար օպերատիվ համակարգման մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ։

Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
4820:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
8518:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9017:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
9817:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
9617:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
7916:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
7916:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
8116:42