Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Ամեն գալիք արհավիրքից առաջ սրանք ազատազրկում են նախագահին»․ Բագրատ Միկոյան

«Ամեն գալիք արհավիրքից առաջ սրանք ազատազրկում են նախագահին»․ Բագրատ Միկոյան
32
Այսօր, 14:30

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը գրում է․ «Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին իշխանությունը Նիկոլենց չնվիրելու, 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորվելու և սրանց գործած ազգային դավաճանությունը պատժելու մտադրության համար:
Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով և ովքեր են շահառուները:
Մարդիկ մի բան պետք է իմանան՝ արդեն աքսիոմա է, որ սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը»:

Աղբյուրը`   Ռոբերտ Քոչարյան