Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել

Իտալիայում՝ Նեապոլի մոտ գտնվող Գրանյանո քաղաքում, Pasta Garofalo մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600 տարվա վաղեմության նեկրոպոլ է («մեռյալների քաղաք») հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Մեկ տարվա ընթացքում ձեռնարկության տարածքում պեղումներ են իրականացվել՝ արտադրական հզորությունների ընդլայնման նախաշեմին։
Հայտնաբերված նեկրոպոլը հնագիտական համալիր է, որը թվագրվում է մ.թ.ա. VI դարի առաջին կեսով։ Այն կառուցվել է Միջերկրածովյան պատմության արխայիկ ժամանակաշրջանում՝ Հռոմեական կայսրության վերելքից դարեր առաջ։
Մասնագետները հայտնաբերել են քարե դամբարանախցեր, մարդկային մնացորդներ, խեցեղեն և այլ արտեֆակտներ։ Դամբարանախցերի ներսում հայտնաբերվել են գործվածքներ, փայտե իրեր և հյուսված զամբյուղներ։ Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ թաղման վայրերում հայտնաբերվել են եգիպտական սկարաբներ, կենդանիների տեսքով սաթե զարդեր, ինչպես նաև «էտրուսկական ծագման արծաթե և բրոնզե արտեֆակտներ»։
Գրանյանոյի իշխանությունների խոսքով՝ այս գտածոները վկայում են Միջերկրածովյան առևտրային ցանցերում հնագույն Գրանյանոյի տարածքի ունեցած կենտրոնական դերի մասին․ այն կապում էր հունական, եգիպտական և էտրուսկական աշխարհները։





Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
103006.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
162304.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
109204.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
261529.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
157429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
259028.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
265828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
227527.09.2026, 16:36