Քեոփսի բուրգի չափերում հնարավոր աստղագիտական «կոդ» է հայտնաբերվել

Անկախ հետազոտող Սեֆի Լևին Քեոփսի բուրգի համամասնություններում թվային օրինաչափություններ է հայտնաբերել, որոնք, նրա վարկածով, կարող են կապված լինել հին եգիպտացիների աստղագիտական գիտելիքների հետ։ Ինչպես գրում է Daily Mail-ը, կառույցի բարձրությունը, հիմքի չափերը և նիստերի թեքության անկյունը համապատասխանում են Լուսնի և մոլորակների որոշ ցիկլերի։
Հաշվարկների համար Լևին օգտագործել է հին եգիպտացի գրագիրների կիրառած կոտորակները։ Համադրելով բուրգի հիմնական չափորոշիչները՝ նա ստացել է մի քանի արժեքներ, որոնք մեկնաբանել է որպես աստղագիտական երևույթների հնարավոր հղումներ։
Դրանցից մեկը՝ 27,5-ը, մոտ է լուսնային ցիկլերից մեկի տևողությանը։ Մյուս արժեքը՝ 70-ը, հետազոտողը կապել է այն ժամանակահատվածի հետ, երբ Սիրիուսը անհետանում է գիշերային երկնքից։ Կառույցի համամասնություններում նա նաև հայտնաբերել է π-ին և ոսկե հատմանը մոտ թվեր, ինչպես նաև արժեքներ, որոնք համադրել է Սատուրնի, Յուպիտերի, Վեներայի և Մարսի ցիկլերի հետ։
Նման համընկնումների պատահական ի հայտ գալու հավանականությունը գնահատելու համար Լևին ստեղծել է 100 հազար վիրտուալ բուրգ՝ պատահական չափերով, որոնք համապատասխանել են Հին թագավորության ժամանակաշրջանի ճարտարապետությանը։ Նմանատիպ թվային օրինաչափություններ ի հայտ են եկել մոդելների 2,4%-ի մոտ։ Հեղինակի կարծիքով՝ արդյունքը կարող է վկայել այն մասին, որ շինարարները միտումնավոր են այդ պարամետրերը ներառել կառույցում։
Լևին ենթադրել է, որ բուրգը կարող էր ծառայել որպես գիտական գիտելիքների յուրօրինակ քարե շտեմարան։ Նա նաև դրա ձևը կապել է բենբենի՝ հին եգիպտական դիցաբանության մեջ հիշատակվող արարչագործության նախաստեղծ բլրի հետ։
Ավելի լայն վարկածի շրջանակում հետազոտողը պնդում է, որ Գիզայի համալիրը կարող է վերարտադրել եգիպտացիների նախնիների ենթադրյալ հայրենիքի լանդշաֆտը։ Որպես այդպիսի վայր նա դիտարկում է Մավրիտանիայում գտնվող Ռիշատի երկրաբանական կառուցվածքը, որը հայտնի է որպես Սահարայի աչք։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84021.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
291920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
194620.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
221718.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
223417.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
335517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
243813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
257211.10.2026, 23:42