Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել

Հռոմի համալսարանի իտալացի հնագետները և նրանց գործընկերները հայտնաբերել են մ.թ.ա. VII դարի վերջին ժամանակաշրջանին թվագրվող էտրուսկյան ազնվականության մոնումենտալ դամբարան։ «Քարե խցի դամբարան» անվանումը ստացած դամբարանը հայտնաբերվել է 2026 թվականի պեղումների ընթացքում՝ Պոլլեդրարայի նեկրոպոլում, հնագույն Վուլչի քաղաքի տարածքում։ Էտրուսկները հին ժողովուրդ էին, որոնք բնակվում էին Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում՝ մինչև Հռոմի վերելքը։ Նրանք հայտնի էին իրենց արվեստով, զարգացած ծովագնացությամբ և ակտիվ առևտրով։ Հայտնագործության մասին հայտնում է Archaeology News-ը։
Դամբարանը գտնվում է Գսելլա դամբանաբլրի շրջանաձև պարսպապատ տարածքի ներսում, որը հայտնաբերվել էր դեռևս 1889 թվականին։ Չնայած XX դարում գերեզմանաթումբը թալանելու գանձագողերի փորձերին՝ փլուզված ծածկը պահպանել է արտեֆակտները։ Գլխավոր խցի պատերը կառուցված են հրաբխային տուֆի խոշոր բլոկներից։ Երեք սենյակներում գիտնականները հայտնաբերել են ատտիկական և կորնթոսյան խեցեղեն, կառքի մասեր, զենքեր, երկաթե շամփուրներ և ոսկե թիթեղներ։ Հետազոտողները գտել են նաև փորագրված ոսկորներ, հագուստի պարագաներ և հազվագյուտ կանացի կոշիկներ։
Կողային խցերում հայտնաբերվել են բրոնզե եռոտանի և ալաբաստրե ճրագ, որը բերվել է Հռոդոս կղզուց կամ եգիպտական Նավկրատիսից։ Մյուս գտածոների թվում է Պոլլեդրարայի տեղական ոճով պատրաստված եզակի թաղման սպասքը՝ խնջույքների համար։ Այն ներառում է բազմագույն սափորներ և իոնիական ոճի մեծ բազմագույն գավաթ։ Այս առարկաները վկայում են տեղի արիստոկրատիայի հարստության, խնջույքների մասշտաբների և նուրբ ճաշակի մասին։

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
133608.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
133508.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
83506.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
225302.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
230101.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
151921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
626920.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
367920.10.2026, 19:54