Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել

Նեղոսի դելտայում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են երկու հսկայական արձանների բեկորներ, որոնք, ենթադրաբար, պատկանել են Հին Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ին։ Այս մասին ասվում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հայտարարության մեջ։
«Առաջին գտածոն մոտ 1,6 մետր բարձրությամբ արձանի գլուխն է, իսկ երկրորդ արձանից հայտնաբերված բեկորի երկարությունը կազմում է մոտ 2,4 մետր», - նշվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հնագետները հայտնաբերել են նաև 1,3 մետր երկարությամբ վարդագույն գրանիտե բեկոր՝ հիերոգլիֆային արձանագրություններով, որոնք պարունակում են Ռամզես II-ի արքայական տիտղոսները՝ «Վերին և Ստորին Եգիպտոսի արքա» և «Ռայի որդի»։ Պեղումները սկսվել են, երբ տեղի բնակիչներից մեկը իշխանություններին հայտնել է իր հողատարածքում արձանագրություններով քարե բեկոր հայտնաբերելու մասին։
Հայտնաբերված արտեֆակտները վերաբերում են Նոր թագավորության ժամանակաշրջանին։ Ռամզես II-ը Եգիպտոսը կառավարել է մ.թ.ա. XIII դարում և պատկանել է XIX արքայատոհմին։
Պեղումներն իրականացվել են Բեհբեյթ էլ Հագար գյուղում, որը հայտնի է Իսիդա աստվածուհուն նվիրված հին եգիպտական խոշոր տաճարի մնացորդներով։ Հնագետները շարունակում են հետազոտությունները՝ պարզելու հայտնաբերված հուշարձանների կապը հնագույն տաճարային համալիրի հետ։

Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
32206.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
131002.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
136101.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
120321.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
472820.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
302320.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
300018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
300617.10.2026, 21:54