Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը

Բրիտանական «Վախի գիտություն» (Science of Scare) նախագիծը, ուսումնասիրելով հանդիսատեսի սրտի զարկերը, կազմել է պատմության ամենասարսափելի ֆիլմերի ցուցակը։ Առաջին տեղը զբաղեցրել է Սկոտ Դերիկսոնի «Սինիստեր» (Sinister) կինոնկարը։
Այս ֆիլմն արդեն չորս տարի անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ «Սինիստեր»-ը պատմում է դետեկտիվ ժանրի մի հեղինակի մասին, ով իր ընտանիքի հետ տեղափոխվում է մի փոքրիկ քաղաք և բնակություն հաստատում այն տանը, որտեղ սպանվել են նախկին բոլոր բնակիչները։ Գրողը գտնում է տեսաերիզներ, որոնք կարող են բացահայտել հանցագործության գաղտնիքը, սակայն տանը սկսում են սարսափելի բաներ կատարվել։
Երկրորդ տեղում Ռոբ Սևիջի «Աստրալ. Օնլայն» (Host) ֆիլմն է։ Ըստ սյուժեի՝ վեց ընկերներ Zoom-ով օնլայն սպիրիտիկ սեանս են կազմակերպում և պատահաբար իրենց տներ են թողնում չարագործ մի ուժ։
Լավագույն եռյակը եզրափակում է Քայլ Էդվարդ Բոլի «Սկինամարինկ» (Skinamarink) կինոնկարը։ Օրերից մի օր երեխաները գիշերը արթնանում են և հայտնաբերում, որ իրենց հայրը անհետացել է։ Այնուհետև տանը սկսում են տարօրինակ իրադարձություններ տեղի ունենալ. անհետանում են դռներն ու պատուհանները, իսկ սենյակներում լսվում է մի չարագործ ձայն։
Վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաև «Աստրալ»-ը, «Կանչ»-ը, «Ռեինկարնացիա»-ն, «Ժպիտ»-ը, «Սարսափեցնողը 2 և 3»-ը, «Հելոուին»-ը, 2017 թվականի «Այն»-ը, «Միանձնուհու անեծքը» և այլն։ Ցուցակում ընդհանուր առմամբ ներառված է 50 ֆիլմ։
2026 թվականի սարսափ ֆիլմերի ցանկում ամենասարսափելին է ճանաչվել «Կիսատոն»-ը (Undertone)։ Վարկանիշում են ներառվել նաև «Օբսեսիա»-ն (Obsession), «Աստրալ 6. Նրանք արդեն այստեղ են»-ը, «Հոկում»-ը, «Իրականության կուլիսները» (Backrooms) և «Չարի կայան»-ը (Resident Evil)։
Հետազոտությունն իրականացվում է ամեն տարի՝ սկսած 2020 թվականից։ Գիտնականները հավաքում են հանդիսատեսի տվյալները՝ սրտի զարկերի միջին արագացման, սրտի ռիթմի առավելագույն թռիչքի և դրա փոփոխականության նվազման վերաբերյալ, իսկ հետո այդ ամենը միավորում են մեկ ընդհանուր «վախի ինդեքսում»

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
241Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
22209.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
22809.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
48007.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
48207.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
82001.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
80701.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
81401.11.2026, 21:12