Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը

1971
Կիրակի, 04 մարտի, 2018 թ., 22:15

2017թ.-ի նոյեմբեր ամսին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ բացվել էին քարաշար «հորի» և կառույցների հետքեր, որոնց պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել էին: Հունվարին սկսվեցին հետախուզական պեղումները նշված տարածքում: Դաշտային աշխատանքները տևել են շուրջ 10 օր, որոնց մասնակցել է նաև ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը, լուսանկարիչ Արգիշտի Միքայելյանը և արշավախմբի ղեկավար հնագետ Կարեն Ազատյանը:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Ազատյանը գտածոների մասին պատմեց հետևյալը. «Հուշարձանը գտնվում է Ճոչ Տար երկաթեդարյան բնակատեղու արևմտյան ստորոտին, իսկ դրա բացարձակ բարձրությունը 1249մ է:

Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը

Տեղամասերից մեկի հողի շերտը մոտ 10-15 սմ հեռացնելուց հետո բացվեց կիսակլոր, միաշար շարվածքով պատ (W 1), որը կառուցված էր խոշոր չափերի՝ 30-35սմ տրամագծով գետաքարերից: Այդ պատն իրենից ներկայացնում էր կիսակլոր հենապատ, որից դեպի արևմուտք՝ հողի մակերեսից մոտ 50 սմ խորության վրա բացվեց հորի բերանը (P1), որն էլ կողքից խաթարվել էր շինարարական աշխատանքերի ընթացքում:

Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Միջին չափի գլաքարերով շարված (15-30սմ), զանգաձև հորը հարթ հատակով կառույց է: Հորի հատակը շարված էր հարթ մակերես ունեցող քարերով և ծեփված էր կրաշաղախով: Կառույցն ունի 1,75մ բարձրություն և 1,46մ տրամագիծ, այն, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես մառան գյուղմթերք պահելու համար:
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը

Պեղման միավորին արևելքից կից բացվել է մեկ այլ պատ (W2), որն ունի հյուսիս-հարավ ուղղվածություն: Պատը շարունակվում էր դեպի Tr.B, որի հարավային հատվածն ամբողջությամբ պեղելուց կարողացանք պարզել, որ այն իրենից ներկայացնում է միուղղանկյուն կառույց, որը հարավային կողմից ունի մուտք:

Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Այդ ուղղանկյուն կառույցի հարավային պատը երկշար էր, կազմված խոշոր գետաքարերից (25-45սմ), իսկ արևմտյան և արևելյան պատերը՝ միաշար էին, ինչը խոսում է նրա կիսագետնափոր լինելու մասին, դա է վկայում նաև հողի շերտի կտրվածքը, որտեղ լավ երևում է թե ինչպես են կտրել բնական գրունտը և պատերն իջեցրել են այդ փորվածքի մեջ:
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Կարող ենք ենթադրել, որ այն գյուղմթերք պահելու համար նախատեսված պահեստ է եղել, կամ ինչպես նախկինում պեղված նմանատիպ համալիրներից կարելի է նախնական եզրակացություն անել, այն ծառայել է որպես գինու մառան: Այդ ուղղանկյուն կառույցի հարավային մուտքի դիմաց՝ մոտ 65սմ լայնություն և 80սմ պահպանված բարձրությամբ տարածքում բացվեցին 4 հորեր:
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Դրանք շարված էին կիսամշակված, կամ անմշակ քարերից և ծեփված էին կրաշաղախով: Հորերից կենտրոնականը P2-ն ուներ հարթ հատակ, ուղղահայաց պատեր, որի տրամագիծը 1,25մ է, իսկ պահպանված բարձրությունը 0,84մ, իսկ եզրային երեք հորերը՝ Տաքարները, P3 (ամբողջությամբ պահպանված, բարձրությունը՝ 127սմ, հատակի լայնությունը՝ 98սմ), P4 (պահպանված բարձրությունը 43սմ, լայնությունը՝ 124սմ), P5 (պահպանված բարձրությունը 117սմ, լայնությունը 104սմ), հատակներին ունեն ձագարաձև փոսիկներ և հատակից դեպի բերանը աստիճանաբար նեղացող կառուցվածք:
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Դրանց պռունկները ծածկված են եղել կլոր հարթ քարերով:
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Փոսիկների առկայությունը հիմք է տալիս պնդելու, որ վերոհիշյալ հորերը գինու հնձանի տաքարներ են՝ դիրտը հավաքելու համար արված փոսերով: Նման հնձաններ են պեղվել Հայաստանի տարբեր շրջաններում, մասնա­վորապես Աշտարակում, որոնց մեծ մասը թվագրվում են XII-XIV դդ: Նորահայտ այս կառույցների վերևի հատվածները շինարարական աշխատան­քերի հետևանքով ամբողջությամբ քանդվել էին, ուստի հնարավոր չէր փաստագրել առագաստը կամ այլ մանրամասներ, սակայն փաստագրված հատվածները և համեմատութ­յունը նմանատիպ այլ կառույցների հետ թույլ է տալիս եզրակացնել, որ հայտնաբերվածը հնձան է: Այս կառույցների հարևանությամբ պեղված շերտերի խեցեղենը թվագրվում է 12-14-րդ դդ, ինչը խոսում է հնձանի գրեթե հազարամյա հնության մասին:
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Եղեգնաձորի դպրոցի տարածքում հայտնաբերված հնձանի մանրամասն նկարագությունն ու ֆոտոպատմությունը
Նմանատիպ կառույցները հիմնականում կառուցում էին այգիներում՝ բնակտարածքին մոտ, ուստի հետագա պեղումների արդյունքում հնարավոր կլինի հայտնաբերել և փաստագրել այլ մանրամասներ»: