Al Jazeera-ն արցախցի կին սակրավորների մասին հոդված է հրապարակել
1537 Հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ., 17:45 Al Jazeera-ի կայքում հրապարակվել է Էվա Քլիֆորդի հոդվածը, որում լրագրողը պատմում է արցախցի կին սակրավորների մասին: Հոդվածում ներկայացվել են կին սակրավորների պատմություններն ու լուսանկարները: Նրանցից մեկը Նարինե Ասատրյանն է: Նա պատմել է, որ ականազերծման աշխատանքը ոչնչով չի տարբերվում մյուս աշխատանքներից: Նարինեն ունի 7 երեխա և ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու: «The HALO Trust»-ն Արցախում է 2000-ից: 2015թ. կազմակերպությունը մի խումբ կանանց աշխատանքի ընդունեց, խմբում այժմ 11 կին կա: Եվս մի քանիսը վերապատրաստում են անցնում: «Խախտելով ավանդական գենդերային դերերը՝ նրանք կարողանում են ապահովել իրենց ընտանիքներն ու զգալի փոփոխություններ կատարել իրենց համայնքում»,- գրում է հոդվածի հեղինակը: Քլիֆորդը նշում է, որ նրանցից յուրաքանչյուրն օրական 10-11քմ տարածք է ականազերծում: |
Ժամեր առաջ բացված «Սրբազան պայքար» թելեգրամ-ալիքին արդեն բաժանորդագրվել է գրեթե 25000 մարդ
8901:36«Սրբազան պայքար»-ը հաղորդել է ևս 2 փողոցի փակման մասին
10401:30«ՔՊ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում». Անժելա Էլիբեգովա
10501:00«Պարագլուխը պարտվում է. նրան այլևս չեն լսում». Դավիթ Սարգսյան
12000:54Հունաստանի մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ի զորակցություն շարժման
9900:48«Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ». փաստաբան
9500:36«Ալո… Բագրատ դո՞ւ ես». Արսեն Թորոսյանի հեգնանքը (լուսանկար)
9900:18Ինչ անել Ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում
11400:06