Հունաստանի մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ի զորակցություն շարժման
![]() 205 Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ., 00:48 Հունաստանի մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Օրերէ ի վեր բոլորս անձկութեամբ կը հետեւինք մեր հայրենիքի մէջ կատարուող դէպքերուն, խոր մտահոգութեամբ լսելով սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպէս յայտնի է, Տաւուշի մարզի չորս սահմանամերձ գիւղերու Ատրպէյճանին յանձնելու քայլերը ցոյց կուտան, թէ անվերապահ յանձնուողականութեան քաղաքականութիւն որդեգրուած է Հայաստանի իշխանութիւններուն կողմէ, ընկրկելով ատրպէյճանական ճնշումներուն ու սպառնալիքներուն առջեւ։ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանի գլխաւորութեամբ «Տաւուշը յանուն Հայրենիքի» լոզունգով թափ առած շարժումը, ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմէ՝ իր հաշւոյն առնուող որոշումներուն։ Երբ ժողովուրդը ոտքի կը կանգնի, այդ կ՚ընէ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ ամբողջ հայութեան արժանապատուութիւնը պաշտպանելու համար։ Արցախի յանձնումէն ու հայաթափումէն ետք, ազգովին տեսանք թէ միակողմանի զիջումները միայն թուլացում բերին Հայաստանին եւ երկրի սահմաններուն, մինչդեռ Ատրպէյճանը գրաւման տակ կը պահէ Հայաստանի միջազգայնօրէն ճանչցուած տարածքները, իր ախորժակները սրելով եւ բացայայտօրէն խօսելով իր յարձակողապաշտ նպատակներուն մասին։ Այս ճակատագրական հանգրուանին մեր զօրակցութիւնը կը յայտնենք բոլոր ջանքերուն, որոնք նպատակ ունին մեր արժէքները պաշտպանելու, Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնն ու անվտանգութիւնը ամուր պահելու եւ ազգային մեր միասնականութիւնը ամրապնդելու։ - Յունահայոց Ազգային Առաջնորդարան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
