Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում

Ինչպես հայտնի է, Բագրատ Սրբազանին թիրախավորելու նպատակով ֆեյքերի ողջ բանակը գործի է անցել, ավելին՝ Սրբազանին ու նրա գլխավորած շարժմանը թիրախավորող հրապարակումները «Ֆեյսբուք»-ում դրվում են վճարովի գովազդի տակ, որպեսզի ավելի լայն տարածում գտնեն ու ավելի մեծ թվով մարդկանց մոլորեցնեն։
Հատկանշական է, որ իշխանական պաշտոնյաներից ու նրանց քարոզիչներից զատ, Սրբազանին թիրախավորում են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները։ Մասնավորապես վերջերս էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանն այս օրերին փորձում է ամեն կերպ պախարակել մեծ թափ ստացող այս շարժմանը ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանին,- գրում է «Օրագիր»-ը:
Նախարարի կինը մի դեպքում կիսվել է իշխանական քարոզչական էջերից մեկի՝ Medianews-ի՝ Սրբազանին թիրախավորող հրապարակմամբ և այն մակագրել «այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը»։ Նշենք, որ Սրբազանին «այաթոլլա» անվանելով՝ Թորոսյանը տարածում է իշխանական քարոզչամեքենայի այն թեզը, թե, իբր վերջինս մտադիր է Հայաստանը կրոնապետության:
Հաջորդ գրառումներում Աննա Թորոսյանը կիսվել է իշխանական քարոզիչներ Ռուբեն Մեհրաբյանի և Լևոն Շիրինյանի գրառումներով, որոնք նույնպես երբեմն համեմել է վիրավորական մեկնաբանություններով։ «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյան Տապան կոչելու համար»,- Աննա Թորոսյանը արտատպել էր Ռուբեն Մեհրաբյանի գրառման այս հատվածը՝ փաստացի տասնյակ հազարավոր քաղաքացիներին անվանելով «անասուն»։
Հավելենք, որ պաշտոնյայի կինը չի մոռանում ինքը հավանել իր գրառումները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:




«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
9400:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
8600:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
9900:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
9700:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
134Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
155Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
238Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
151Երեկ, 22:18