«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
![]() 377 Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ., 02:06 Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում կամ համարժեք Նախագահի պաշտոնում, այլ ընտրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որից ձևավորվում է խորհրդարանական մեծամասնություն: Հետևաբար 2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում: 2) Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ: 3) Յուրաքանչյուր բավարար քվե ստացած Կուսակցությունից ձևավորված խմբակցության Պատգամավոր՝ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Սահմանադիրը որևէ պատգամավորի չի պարտադրում կաշկանդվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, առավելևս, եթե նախընտրական ԾՐԱԳՐԻՑ առկա է անուղղելի խզում: 4) Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հ.Գ. Կոնկրետ որևէ անձին վարչապետի պաշտոնում չընտրելու հարցի վերաբերյալ առկա է նաև հստակ դիրքորոշում, որ արտահայտվել էր Սահմանադրական դատարանում հենց 2021 թվականի ընտրությունների արդյունքների քննության շրջանակներում, որի հղումը դնում եմ մեկնաբանության մեջ»։ Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
