Դին Քեյնը Իսրայելում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
3283 Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 21:15 Հանրահայտ դերասան, հաղորդավար և պրոդյուսեր Դին Քեյնը հարցազրույց է տվել The Jerusalem Post -ին, որի ընթացքում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին, հաղորդում է armradio-ն: Դին Քեյնը, որը մարտի 5-ին Երևանում առաջին անգամ ցուցադրված «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսերն է, այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ, «Էմմիի» կրկնակի մրցանակակիր Լորա Մքքենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման նկարահանումներին: Մարտի 14-ին լույս տեսած և պարբերականի առաջին էջում գովազդված հոդվածում Դին Քեյնը նշել է, որ թեև չի կարող օտար երկրին թելադրել, թե ինչ անել, նա, այնուամենայնիվ, լիահույս է, որ բոլոր պետությունները կճանաչեն ցեղասպանությունը, քանի որ դա «պատմական փաստ է»: Նա նաև ասել է. «Ես հասկանում եմ ԱՄՆ-ի քաղաքական նախապայմանները. մենք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր ունենք: Պատմություն կամ ցեղասպանություն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու համար միանգամայն պարզ է, որ ցեղասպանությունը եղել է: Այն այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի գործել… Բայց դա սարսափելի էր, իր անունով կոչեք եղելությունը», — ասել է Քեյնը: Այս այցի ընթացքում Դին Քեյնը նաև կայցելի Իսրայելի իշխանության բարձրագույն մարմին՝ Քնեսեթ։ |
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում․ «Ժողովուրդ»
1508:48«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10001:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
131Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
146Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
135Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
144Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
151Երեկ, 17:24Մակրոնն Ուրսուլա ֆոն դեր Լայենին փոխարինող է փնտրում․ #Bloomberg
475Երեկ, 17:00