«Արցախի խնդիրը պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով». Ռոհանի
1787 Հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ., 10:15 Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին: Ռոհանիի խոսքով՝ տարածաշրջանում գոյություն ունեցող հարցերը պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: «Մենք վստահ ենք, որ Եմենի խնդիրը պետք է լուծվի քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով: Կարծում ենք, որ սիրիական հարցը ևս պետք է լուծվի քաղաքական միջոցներով: Ադրբեջանն ու Իրանն այդ հարցում համակարծիք են: Մենք նաև կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով տարածաշրջանում կայունության ամրապնդման ականատեսը լինել: Ուրախ ենք, որ այդ հարցով դիվանագիտական ջանքեր են տարվում: Մեզ համար կարևոր է երկրների տարածքային ամբողջականության և տարածաշրջանի աշխարհագրության պահպանումը: Միջազգային սկզբունքները պետք է հարցի լուծման գործիք դառնան»,- ասել է Ռոհանին: |
«Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ կեղծ»․ Յուլյա Նավալնայա (տեսանյութ)
19801:18«Հայաստանը կհայտնվի գերվտանգավոր աքցանում». Նարինե Դիլբարյան
14001:06«Նիկոլն արել է ամեն ինչ այսօրվա աղետալի իրավիճակն ստանալու համար». Արտակ Զաքարյան
10700:48«Այդպիսի բան ասելու համար, այն էլ՝ վարչապետի կարգավիճակում, պետք է ունենալ ապացույց». Հակոբ Բադալյան
14500:36«ՀՀ իշխանությունների թեզերը գեներացվում են Բաքվում». Տաթևիկ Հայրապետյան
111Երեկ, 22:36Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ)
135Երեկ, 22:30«ՔՊ-ականները, երբ իմացան, որ Փաշինյանը չի հրավիրվել Պուտինի երդմնակալությանը». հումորային արձագանք
171Երեկ, 18:24Ադրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն Արաքսի ափին
165Երեկ, 18:06