Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից՝
«Մայրենի» (գրավոր, թեստ) - 07.06.2024 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2024 թ.
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում։
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 04.06.2024 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 10.06.2024 թ.
Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 17.06.2024 թ.
Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-20.06.2024 թ.
«Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
«Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում
Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում։
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում։
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում։
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները
կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 06.06.2024 թ.
«Մաթեմատիկա» (գրավոր) - 12.06.2024 թ.
«Հայոց պատմություն» (գրավոր) - 19.06.2024 թ.
«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում։
«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
69128.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68728.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
74127.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
75227.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56626.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
193924.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
407819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
119118.08.2026, 18:36