«Հայաստանը կհայտնվի գերվտանգավոր աքցանում». Նարինե Դիլբարյան
![]() 340 Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 01:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան մոտենում է համազգային շարժման քայլերթն իր տրամաբանական հանգրվանին՝ Երևանին, այնքան ավելի է արագանում ՀՀ իշխանությունների կողմից միջազգային իրավունքի և ՀՀ սահմանադրության տեսանկյունից ապօրինի, ուժի սպառնալիքի ներքո ընթացող ադրբեջանասահմանագծում և զատում գործողության լեգիտիմացումը։ Սրընթաց ականազերծում է կատարվում, որ թշնամին անխաթար թափանցի և հաստատվի ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ անվտանգության տարրական երաշխիքներից զրկված քաղաքացուն խաբում են, թե այս կերպ փորձում են ինչ-որ փշուր պահել Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքից արևմտյանադրբեջանացման ծրագրի կազմում, և դրա անունը խաղաղության պայմանագիր է լինելու։ Արցախի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքն ուրանալու, հայոց ցեղասպանությունն ուրանալու, Հայ դատից և հայոց ազգային ուխտից հրաժարվելու գինը փարիսեցիաբար կոչում են իրական Հայաստանի փրկություն։ Եթե ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձի ուժով ճնշել շարժումը, սադրանքներ հրահրելով, ինչի վտանգն առկա է տեղեկատվական այն նողկալի պատերազմի համապատկերում, որ հայտարարվել է Հայ առաքելական եկեղեցու և մասնավորապես՝ շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանի դեմ, ապա Հայաստանը կհայտնվի գերվտանգավոր աքցանում։ Գնացե՛ք ձեզ և մեզ հայհոյող, մեր ազգային հետքն ու գոյությունը բացարձակ հերքող ու ոչնչացնող, ստեր և սպառնալիքներ ամենօրյա կարգով տարածող միջազգային հանցագործ իլհամ ալիևի քաղաքականության մասին բացահայտումներ արեք, ոչ թե հային հայի դեմ հրահրեք, ատելության ու բռնության խոսք տարածեք»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
