«Պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Independent-ին
1443 Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 14:45 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Independent պարբերականին, որի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև: «Մարդիկ մեքենաներ չեն: Նրանք ավելի բարդ են»,- պարբերականին ասել է Արմեն Սարգսյանը: Պարբերականը հիշեցնում է, որ նա անսպասելիորեն հայտնվել էր Հանրապետության հրապարակում կարևոր միջնորդի դերում՝ զրուցելով ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Հաջորդ երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնին: Իրավիճակը վերջապես կհանգուցալուծվի, սակայն այդ ուղին հեշտ չի լինելու»,- նշում է պարբերականը: Պարբերականի հետ զրույցում ՀՀ նախագահն ասել է, որ կողմերին միավորելը բավականին բարդ գործընթաց է, և որ անհնար էր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։ Ա. Սարգսյանը Փաշինյանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել: «Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև, եթե հարկ լինի»,- ընդգծել է Ա. Սարգսյանը: Նա նաև շեշտել է, որ նոր ղեկավարությանը բազմաթիվ խնդիրներ են սպասվում: «Նոր կառավարությունն իր առջև այլ խնդիր ունի: Այն պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք առաջադրել է: Եվ մարդիկ պետք է հասկանան, որ եթե նախկինում սև էր, ապա վաղը պետք է սպիտակ լինի: Ես որպես նախագահ առաջին անգամ հասկացա, որ Հայաստանը վերջապես դուրս է գալիս այդ ճգնաժամից»,- եզրափակել է ՀՀ նախագահը: |
«Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ կեղծ»․ Յուլյա Նավալնայա (տեսանյութ)
19801:18«Հայաստանը կհայտնվի գերվտանգավոր աքցանում». Նարինե Դիլբարյան
14001:06«Նիկոլն արել է ամեն ինչ այսօրվա աղետալի իրավիճակն ստանալու համար». Արտակ Զաքարյան
10700:48«Այդպիսի բան ասելու համար, այն էլ՝ վարչապետի կարգավիճակում, պետք է ունենալ ապացույց». Հակոբ Բադալյան
14500:36«ՀՀ իշխանությունների թեզերը գեներացվում են Բաքվում». Տաթևիկ Հայրապետյան
111Երեկ, 22:36Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ)
135Երեկ, 22:30«ՔՊ-ականները, երբ իմացան, որ Փաշինյանը չի հրավիրվել Պուտինի երդմնակալությանը». հումորային արձագանք
171Երեկ, 18:24Ադրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն Արաքսի ափին
165Երեկ, 18:06