«ՇՏԱՊ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում». Արմեն Աղայան
![]() 12049 Չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ., 11:25 Շտապ․ Արցախից այսպիսի տեղեկություններ եմ ստանում։ Նաև խնդրել են տարածել։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՍՐԸՆԹԱՑ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Քիչ առաջ ստացված հավաստի տվյալներով հատուկ հանձնարարականով անցած գիշեր Ստեփանակերտ է ժամանել Սերժ Սարգսյանի բանագնացը, որը Բակո Սահակյանին փաստացի հրահանգել է չընկրկել Արցախի Ոստիկանության պետի և ԱԱԾ հատուկ ջոկատային ստորաբաժանման պետի հրաժարականի պահանջի առջև, որը պետք է դառնար նախորդ օրերին ընթացած քաղաքացիական դժգոհության հանգուցալուծման օրակարգի մաս։ Սերժ Սարգսյանի բանագնացը Բակո Սահակյանին հռետորական երկընտրանքի առաջ է կանգնեցրել, ասելով, թե ո՞ւմ ես իշխանություն հանձնելու․ Արայիկի՞ն (Արցախի պետնախարար), թե՞ Հայկին (Հայկ Խանումյան, ընդդիմամդիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար)։ Վաղ առավոտյան Բակո Սահակյանը քաղաքական որոշում է կայացրել ազատել Արայիկ Հարությունյանին պետնախարարի պաշտոնից՝ այն փոխանցելով ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին։ Փաստորեն կոպտորեն ոտնահարվել է ոչ միայն Արցախի հասարակության՝ ուժային պաշտոնյաների հրաժարականի պահանջը, այլև բռնաճնշումների մթնոլորտը վերացնելու և հանրության պահանջներին կառուցողաբար ընդառաջելու երկու օր առաջ հնչած Նիկոլ Փաշինյանի անհատական բաց միջնորդությունը։ Հենց այս րոպեներին Ստեփանակերտում ընթանում է ուժային հեղաշրջման գործողություններ․ մոտակա ժամերի ընթացքում սպասվում է պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի և այդ պաշտոնում ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի նշանակվելու մասին պաշտոնական հաղորդագրությունը, որին տրամաբանորեն հաջորդելու է ուժային նոր բռնաճնշումների ալիք։ Աղբյուրը` Արմեն Աղայանի ֆեյսբուքյան էջ |

«Չի կարող պաստառ վնասելը քրեական պատասխանատվություն ենթադրել․ այս մահը իրավապահների խղճին է»․ Հովհաննես Խուդոյան
13602:06
«Փաշինյանի ճղճղոցին հակաթույն են գտել․ նա «բլիժնի բոյ» է հայտարարել»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
21101:06
«Ընդվզող մարդկանց բերանը փակում են»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
13700:24
«Փաշինյանն ընդունեց, որ պատրաստվում է Ադրբեջանին նոր տարածքներ հանձնել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
133Երեկ, 23:54
Ազգային ժողովի պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ
200Երեկ, 23:18
«Հարկավոր է ՌԴ դեսպանին կանչել ԱԳՆ ու բացատրություն պահանջել»․ Դանիել Իոաննիսյան (լուսանկար)
228Երեկ, 23:00
«Նիկոլ Փաշինյանը խաբում է․ Խեյրիմլին անկլավ չէ և 2024-ին են հանձնել Ադրբեջանին»․ Ոսկան Սարգսյան
225Երեկ, 22:48
«Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում»»․ Արփինե Հովհաննիսյան
253Երեկ, 22:36
