Շաբաթ, 16 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում»»․ Արփինե Հովհաննիսյան

«Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում»»․ Արփինե Հովհաննիսյան
130
Այսօր, 22:36

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՁԱՅՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈւՄ- 2 Ու՞Մ ԸՆՏՐԵԼ:
Կարճ, բայց կարևոր շեշտադրումներ
1. Ամենամեծ «փոշիացումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը չի մասնակցում ընտրություններին։ Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում»։ Ոչ բառացի, այլ՝ մաթեմատիկորեն։ Քո տեղն արձանագրությունում դատարկ է մնում, բայց ոչ մի դատարկ տեղ առանց հետևանքի չի մնում։ Մանդատների բաշխման համակարգն այնպես է կառուցված,( ինչպես բազմաթիվ երկրներում), որ յուրաքանչյուր չքվեարկած ձայն ավտոմատ կերպով նպաստում է ընտրություններին մասնակցող մյուս ուժերին, հատկապես՝ առավել շատ ձայն հավաքածներին։ Այսինքն՝ դու ոչ թե ձեռնպահ ես մնում, այլ քո փոխարեն ընտրությունը կատարում են նրանք, ովքեր գնացել և քվեարկել են։ Երեկվա օրինակի 40 ձայն տվողները որոշում են նաև հազարավոր չմասնակցածների փոխարեն:
2. Երեկ ես օրինակը ներկայացրել էի 3 ուժի մասնակցությամբ զուտ բացատրության պարզության համար, ոչ թե որպես հավանական քաղաքական սցենար։ Անկախ նրանից քանի կուսակցություն է շեմը հաղթահարում՝ բանաձևը մնում է նույնը: Կարծում եմ՝ ՀՀ-ում անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն ունեն երեքից ավել քաղաքական ուժեր։ Հետևաբար՝ պետք է կարողանալ ճիշտ բաշխել քաղաքական նախընտրությունները:
Եթե ձեր ձայնը իշխանական չէ, բայց որևէ կերպ չեք ուզում ընտրել նաև ֆավորիտ այս կամ այն ուժերից մեկին, ապա անգամ այդ դեպքում , միևնույն է, գնացեք ընտրության: Կան ուժեր, որոնք կարող են հաղթահարել շեմը: Տեղեկատվությունը դաշտում լիուլի է,կարող եք ուշադիր լինել, կողմնորոշվել ու ընտրել: Բայց ընտրության գնալը պարտադիր է:
3. Երեկ բացատրածս բանաձևը Սահմանադրության կայուն մեծամասնության սկզբունքի հետ կապ չունի: Բավական է միստիկ դեմքով ասել - իսկ ե՞րբ ընդունվեց այդ Սահմանադրությունը: Դա մանդատների բաշխման բանաձև է, որը Հայաստանում նոր չէ․ տարբեր ձևերով կիրառվել է՝ 1995 թվականից սկսած»: