«Սա՞ ինչ է․ մնալու ենք ոստիկանության հաղորդագրության հույսի՞ն»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն։ Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։ Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության՝ «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»: Այսօր, ավելի ուշ Նուբարաշենի հոգեբուժարանից ՆԳՆ-ին հայտնել են, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով»։ Սա՞ ինչ է, որևէ մեկը լրագրողներից կամ փաստաբաններից ունի՞ տեղեկություն, թե՞ մնալու ենք ոստիկանության հաղորդագրության հույսին»։

«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
2317:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
3417:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
4817:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
4217:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
2817:06
«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի՝ բազմացնենք»․ Լևոն Ջավախյան
5116:48
«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
5915:06
Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
6314:18