Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ
190 Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 21:30 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: «Առավոտյան 08:00-ից մինչև 20:00-ն քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ: Դրանցից ութ դեպք վերաբերում է ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի իրականացման խոչընդոտելուն, երկու դեպք ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտելուն, մեկ դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ինը դեպք մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, երեքը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 23-ը՝ տարբեր բնույթի արարքների»: |
Թուրքիայի դրոշներ ծածանելով՝ վանկարկում են Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
7309:30Իրազեկման ակցիա՝ Դավիթաշենում
5809:24Բեռնատարը փակել է Ազատության պողոտան (տեսանյութ)
7209:18Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․«Հրապարակ»
7309:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8308:30«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
14903:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
15502:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
11400:54