ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
387 Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ., 19:45 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին՝ հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանակարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը: Այդուհանդերձ, եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է՝ արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր՝ մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից: |
Բեռնատարը փակել է Ազատության պողոտան (տեսանյութ)
1609:18Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․«Հրապարակ»
3509:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6108:30«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
14103:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
14402:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
11200:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
14200:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
10800:24