Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Քարաթափում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Քարաթափում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին
787
Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 21:20

Մարտի 5-ին, ժամը 18:38-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին 7-րդ կմ-ին ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 7-րդ կմ-ին «Շորին ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,04 խմ):

Փրկարարների և «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից իրականացվել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ՝ դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի: