Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային

Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը զուրկ է օբյեկտիվությունից, և Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի դեմ ակցիաների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները միայն խրախուսում են բռնությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն։
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ և նշել․ «Ֆրանսիան ցավում է ցուցարարների նկատմամբ բռնության համար՝ երկրորդ ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագծի ընդունումից հետո: Վրաստանը պետք է շարունակի Եվրոմիության հետ մերձեցման իր ջանքերը՝ համաձայն իր ժողովրդի ցանկությունների»։
«Ցավում ենք, որ ձեր հայտարարությունը զուրկ է օբյեկտիվությունից։ Ոչ օբյեկտիվ գնահատականները խրախուսում են բռնությունը, որն իրականացվում է արտերկրից ֆինանսավորվող բռնի խմբերի կողմից»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Ռուսաստանի դեմ պատերազմում Մոլդովան օգտագործվելու է՝ որպես «թնդանոթի միս». նաև՝ Հայաստանը». Հայկ Այվազյան
4602:06
«Ադրբեջանը «ներքին լսարանի» կամ «հայելային քայլի» նպատակով չէ, որ նման հարց է առաջ բերում». Ռաֆայել Թեյմուրազյան (լուսանկար)
5501:18
«Բոլորին դեմ եմ»-ը նախընտրական բանավեճին մասնակցում է փոփքորն ուտելով (տեսանյութ)
7700:54
«Դա մեր պահանջն ա, այո, դա մեր պահանջով ա». Ալեն Սիմոնյանը՝ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու մասին (տեսանյութ)
79Երեկ, 23:48
«Քանի Լաձիմիր Լաձիմիրիչը կա, Նիկոլն ուտելու է՝ ինչ ուզի, ոնց ուզի». Արա Արայան
74Երեկ, 22:30
«Որտե՞ղ է սխալվում Ռուսաստանը»․ Արմեն Պետրոսյան
92Երեկ, 17:42
«Փաշինյանը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի արտոնություններից, մինչև ՀՀ-ին կհրավիրեն ԵՄ»․ Մեդվեդև
151Երեկ, 17:23
«Եվրոպացիների օգնությամբ վերընտրվելուց հետո բալալայկան ձեռքը կվազի Մոսկվա»․ Միհրան Հակոբյան
91Երեկ, 17:00