Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան

«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
306
Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 18:00

ԱԺ ընդդիմադիր պատգտամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների:
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել և շոուն իշխանությունը կշարունակի արդեն դատարանում:
Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ:
Տարբեր կալանավայրերում են նաև Տավուշի դեպքերով բռնաճնշումների ենթարկվող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց այս օրերին այցելում են նաև մեր մյուս գործընկերները:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։