«Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ»․ գլխավոր դատախազ
![]() 322 Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 16:18 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։ Այս մասին ԱԺ նիստում այսօր ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Դիմումում կային որոշակի փաստաթղթեր՝ այդ թվում սեփականության վկայականների պատճեններ, որոնց իսկությունը ստուգելու անհրաժեշտություն կար, մենք ուղարկել ենք ԱԱԾ՝ խնդրելով, որ պատշաճ օպերատիվ ստուգման արդյունքները մեզ ներկայացնեն, որ վարույթ նախաձեռնել չնախաձեռնելու հարցը քննարկվի»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
