Ժամը 17:07-ի երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում
1064 Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 00:00 Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ: Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր: Երկրաշարժին հաջորդել են հետևյալ հետցնցումները. տեղական ժամանակով ժամը 23:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:03-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ, Գյումրի քաղաքում և Շիրակամուտ գյուղում՝ 2-3 բալ: Ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ: Ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 16:43-ին), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ և Թումանյան քաղաքում՝ 3 բալ: |
Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
11000:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
257Երեկ, 16:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
268Երեկ, 15:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
148Երեկ, 09:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
36702.05.2024, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
39302.05.2024, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
30801.05.2024, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
87901.05.2024, 11:06