Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բուլղարիայում ՀՀ դեսպանը թաքուն հեռացել է դեսպանատնից»․ Ն․ Հոխիկյան

«Բուլղարիայում ՀՀ դեսպանը թաքուն հեռացել է դեսպանատնից»․ Ն․ Հոխիկյան
195
Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 22:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Բուլղարիայի հայկական համայնքը ևս իր անհամաձայնությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործողություններին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով այդ երկրում Հայաստանի դեսպանության մոտ։
Ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։
Հայկական պետականության անվտանգության ու ազգային նպատակների համար ոտքի կանգնած բուլղարահայերի կողքին է եղել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի թեմի հոգևորական Տեր Հրաչ քահանա Մուրադյանը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան