Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Չկա մի կետ, որտեղ նիկոլն ու ալիևը կանգնելու են»․ Վարազդատ Հարությունյան

«Չկա մի կետ, որտեղ նիկոլն ու ալիևը կանգնելու են»․ Վարազդատ Հարությունյան
357
Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 01:30

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախն ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանին կպցրեց «ագրեսորի» պիտակը: Սա այն ծուղակն էր, որի շրջանականերում ադրբեջանի կողմից մեր նկատմամբ ցանկացած պահանջ (տարածքային, նյութական և այլն) առերևույթ «լեգիտիմ» պիտի լիներ:
«Լեգիտիմություն» բառն, ի դեպ, փաշինյանն օգտագործում է ամեն օր և օրը մի քանի անգամ: Սա արվում է ընդգծելու համար ադրբեջանին արվող զիջումների անխուսափելի բնույթը:
Բացի տարածքային զիջումներից ու ապագա դրամական փոխհատուցումների պահանջից (որոնք արդեն ձևակերպված են ադրբեջանի կողմից) զուգահեռ հենց հիմա Հայաստանում իրականացվում է «դենացիֆիկացիա»: Դա արվում է կրթական ծրագրերի, ազգային գործիչներին հալածելու, Սահմանդրության փոփոխությունն արդարացնելու և այլ միջոցներով:
Տավուշից հետո Վարդենիս, հետո Արարատ, հետո Սյունիք, հետո Սահմանադրություն, հետո ադրբեջանցիների վերաբնակեցում, հետո թուրքական (կամ ասենք՝ ռուս-թուրքական) կոնտինգենտի տեղակայում, հետո ռեպարացիաներ, հետո օրինակ՝ «դենացիֆիկացիայի» ոչ բավարար ընթացքի կամ վերաբնակեցված ադրբեջանցիների նկատմամաբ «վատ վերաբերմունքի» պատճառով նոր ռազմական գործողություններ, հետո նոր տարածքներ և այսպես շարունակ:
ՉԿԱ ՄԻ ԿԵՏ, որտեղ նիկոլն ու ալիևը կանգնելու են՝ երկուսն էլ իրենց իշխանությունը պահում են էս պրոցեսի օգնությամբ:
ալիևին հնարավոր է զսպել միայն նոր իշխանությունների կողմից «ոչ» ասելով, ինչը նրան բարդ իրավիճակի մեջ կդնի՝ ո՞վ է երաշխավորելու նրա հերթական կազմակերպված հաղթանակը»։