«Պարապ ե՞ք մնացել, գո՞րծ եք ուզում, կասեմ». Կարինե Հարությունյանը՝ ԵԿՄ անդամներին
543 Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 18:20 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԿՄ-ն հիմա էլ որոշել է ՔՊ-ին սատարե՞լ: Այ մարդ, դուք հեչ չե՞ք փոխվում, ՔՊ-ին հանգիստ թողեք, գնացեք ձեր խնդիրներով զբաղվեք: Պարապ ե՞ք մնացել, գո՞րծ եք, ուզում, կասեմ: Ամեն ջոկատ թող իր պատմությունը գրի. երբ կազմավորվեց, որտեղ կռվեց, քանի զոհ ունեցավ, ջոկատայինների մասին՝ ով ով էր ու հիմա ով է, համով պատմություններ ջոկատի կյանքից, մղած մարտերից: Հետո էս ամենը միացրեք իրար, մի գիրք հրատարակեք: Եվ անկեղծ եղեք, ազնիվ էդ ձեր գրելիքի մեջ: Չիմանաք սա հեշտ մի օրվա բան է, հանգիստ, բծախնդիր, ամեն փաստի նկատմամբ խնամքով առաջ շարժվեք: Հաջորդը. ցուցակագրեք էն ազատամարտիկներին, ովքեր իսկապես կռվել են, բայց մինչև հիմա պետության կողմից որևէ շնորհակալագրի չեն արժանացել, որևէ մեդալ կամ շքանշան չունեն: Հաստատ կլինեն էդպիսիք: Գրեք նրանցից յուրաքանչյուրի պատմությունը, անցած մարտական ուղին և սա էլ փոխանցեք պաշտպանության նախարարությանը: Էս թվարկածս անելու ընթացքում էս կարգի բաներ ձեր մտքներով էլ կանցնի, նոր գաղափարներ կծագեն, թե չէ՝ ՔՊ-ին սատարել: Մոռացեք քաղաքականության, առավել ևս՝ քաղաքական գործընթացներին խառնվելու մասին: Դուք ՀԿ եք, գնացեք ձեր՝ ՀԿ-ի հալոքում կացեք»: Աղբյուրը` Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջ |
Անիվները ծակողների դեմ ՔԿ-ն գործ է հարուցել
6120:54«Հիշու՞մ եք՝ Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել». Աշոտյան
8520:36«Դավաճանը հող է հանձնում». պաստառներ՝ «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)
7420:24Փաշինյանը Սևանի կառավարական ամառանոցում է
7519:54«Հայ Առաքելական եկեղեցին լոկ կրոնական կազմակերպություն չէ». Աշոտյան
5419:48«Երևան, հիմա». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13519:36«Արփիին խղճացողնե՛ր, նայե՛ք». ոստիկանները հետապնդում ու վախեցնում են աղջնակին (տեսանյութ)
14619:30Առանձնակի դաժանությամբ բերման ենթարկվածը գնդապետ Մախսուդյանի որդին է (տեսանյութ)
12219:00