«Հիշու՞մ եք՝ Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել». Աշոտյան
![]() 260 Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 20:36 ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։ Սիրարփի Հակոբյանը հարցրել է. «Վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և իշխանության եկավ Նիկոլը։ Չեք փոշմանե՞լ, որ ձեր քաղաքական թիմը իշխանությունը հանձնեց Փաշինյանին»: «Մինչև բուն հարցին պատասխանելը՝ ընդգծեմ, որ Ձեր ձևակերպման մեջ երկու փաստական սխալ կար։ Նախ, մեր թիմը իշխանությունը չի հանձնել, այլ իշխանազավթման իրական տերերը ժողովրդի միջոցով իշխանությունը մեզնից վերցրեցին։ Եվ երկրորդը, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումների արանքում մոտ երկու շաբաթ կառավարության ղեկավար է եղել Կարեն Կարապետյանը։ Ինչ վերաբերում է փոշմանելուն, ապա նման ձևակերպումները ոչ մի վիրավորական հետևանք չունեն։ Ես էլ կարող եմ ավելի մեծ հիմքով ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող հարյուր հազարավոր իմ հայրենակիցներին հարցնել՝ չեք փոշմանե՞լ… Իսկ ես անձամբ ափսոսում եմ։ Ափսոսում եմ, որ ավելի հասանելի և հասկանալի չէի ժողովրդի համար, որ ավելի կոշտ ու կտրուկ չէի հայ ժողովրդի տունը քանդողների նկատմամբ, որ ավելի բծախնդիր չէի քաղաքական և անձնական շրջապատի հանդեպ, որ ավելի էֆեկտիվ և արդյունավետ չէի՝ որպես քաղաքական գործիչ և ղեկավար։ Բայց եկեք իմ փսիխոանալիզով հիմա չզբաղվենք։ Ավելի կարևոր է չմոռանալ 2018֊ի սխալները, չկրկնել դրանք հիմա և, ավելի կարևոր է, որ ուղղենք այդ սխալները։ Ի դեպ, հիշու՞մ եք՝ Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել, որն այդպես էլ հայ հասարակությունը չդիտեց։ Այ, հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև վստահ եմ, որ հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա բոլորիս՝ վերացնելու 2018-ի կործանարար արդյունքը»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
