Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվեց
916 Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 21:45 Քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նա կասկածվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ պահելը): Տեղեկությունը հաստատեցին Հատուկ Քննչական ծառայութունից: Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ իրավապահները մի քանի օր է՝ Նազիկ Ամիրյանին չէին կարողանում հայտնաբերել: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ արտահերթ նիստում միջնորդագիր ներկայացնելիս նշել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար: Ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Այս գործով արդեն իսկ կա երկու մեղադրյալ՝ Մանվել Գրիգորյանը և նրա բարեկամ Արմեն Հակոբյանը: |
Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
3411:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
6510:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
10908:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
153Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
376Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
190Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
29104.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
27504.05.2024, 10:30