«Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը». ՀՔԱՎ
706 Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ., 14:35 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. 2018թ. հուլիսի 13-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը լսեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով փորձագետ Գ. Հարությունյանին: Ս. Մոսիյանը մահացել է 2016թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Նրա մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Փորձագետները եզրակացրել են, որ սրտաբանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Եվ խնդիրն արձանագրելուն պես պետք է ուղեգրեր այլ հետազոտությունների, ինչը չի արել: Փորձագետին հարցաքննելուց հետո դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 14:00-ին: |
«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5316:00«Արցախը հանձնեցին՝ Եվրոմիությունը լուռ էր, Տավուշը հանձնում են՝ Եվրոմիությունը լուռ է»․ակցիայի մասնակիցներ (տեսանյութ)
6415:30«Արձանագրվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման դեպքեր». Անահիտ Մանասյան (տեսանյութ)
5914:48«Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել»․ Վահե Հովհաննիսյան
8714:24Հարցվածների 75,7%-ը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
9114:06Լոս Անջելեսում հանրահավաք է անցկացվել հաջակցություն Տավուշի (տեսանյութ)
10713:06«Վաղն էլ գալու եք ադրբեջանցիների անվտանգությունը հսկե՞ք»․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
10313:00Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
8312:24