«Ադրբեջանը մեր իսկ ուժերով սահմանագծում է իրականացնում»․ Սեյրան Օհանյան
![]() 237 Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 13:48 «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Ավանեսյանից պահանջեց գնահատական տալ սահմանազատման և սահմանգծման գործըթնացներին, որոնք, ըստ պատգամավորի օրինական չեն․«Եթե 2021 թ․ նոյեմբերին կազմակերպեինք մեր կողմից առաջարկած արտահերթ լսումները՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացներին օրինական ընթացք տալու վերաբերյալ, եթե այն ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից միակողմանի օկուպացիոն գործողությունների արդյունքում սահմանագծում չիրականացվեր, ապա այսօր մենք չէինք կանգնի այս ամենի առջև։ Ադրբեջանը առանց սահմանազատման սահմանագծում է իրականցնում՝ արդեն մեր իսկ ուժերով և ՀՀ կառավարության ղեկավարի համաձայնությամբ։ Խախտվում են սահմանազատման և սահմանագծման ընթացակարգերն ու հերթականությունը։ Եթե այսօր նման հերթականությամբ իրականացնեք սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու, որովհետև Սովետական Միության ժամանակվա սահմանները իրատեսական չեն և չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին։ Եթե աշխարհագրական բնական արգելքների վրա հիմնվելով չիրականացնեք սահմանագծումը, ապա հետագայում դա լարումների հիմք է հանդիսանալու»,-ասաց Սեյրան Օհանյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
