Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հարցվածների 75,7%-ը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության

Հարցվածների 75,7%-ը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
185
Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 14:06

«GALLUP International Association»-ի Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Քաղաքական ցիստիտ» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է ապրիլի 22-25-ը։ Հարցին՝ պատրա՞ստ եք համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունը և անվտանգությունը, հարցված 1100 քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ․
Միանշանակ այո-6,2%
Ավելի շուտ այո-9,6%
Ավելի շուտ ոչ-6,1%
Միանշանակ ոչ-75,7%
Դժվարանում եմ պատասխանել-2,4%