4 զինծառայողներ բուժվելուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվել են մեկնել ծառայության վայր. հարուցվել են քրեական գործեր
325 Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 19:35 ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 18.08.2018 թվականին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր՝ պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և այլ պաշտոնյաներ: Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր՝ պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք: Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: |
«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5316:00«Արցախը հանձնեցին՝ Եվրոմիությունը լուռ էր, Տավուշը հանձնում են՝ Եվրոմիությունը լուռ է»․ակցիայի մասնակիցներ (տեսանյութ)
6415:30«Արձանագրվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման դեպքեր». Անահիտ Մանասյան (տեսանյութ)
5914:48«Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել»․ Վահե Հովհաննիսյան
8714:24Հարցվածների 75,7%-ը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
9114:06Լոս Անջելեսում հանրահավաք է անցկացվել հաջակցություն Տավուշի (տեսանյութ)
10713:06«Վաղն էլ գալու եք ադրբեջանցիների անվտանգությունը հսկե՞ք»․ Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)
10313:00Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
8312:24