Շիրակի մարզում թիվ 102 ռազմաբազայի ջոկի հրամանատարը կոտրել է «Դվին» հարսանյաց սրահի պատուհանը, ներս մտել ու վնասել ողջ գույքը
1156 Կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ., 11:40 Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր: Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ խմածության աստիճանը ամենաբարձրն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: Աղբյուրի տեղեկություններով՝ նրան հանձնել են թիվ 102 ռազմաբազայի հրամանատարությանը: |
Էջմիածինցի երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդների
11000:00Այսօր մահացած պայմանագրային զինծառայողն Ազատամուտից էր՝ 3 երեխաների հայր (լուսանկար)
127Երեկ, 23:36Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին
129Երեկ, 22:06Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
46806.05.2024, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
25406.05.2024, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
26506.05.2024, 08:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
26405.05.2024, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
58105.05.2024, 12:18