Քոչարյանը 2 ժամանոց ելույթ է ունեցել. դատական նիստն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Քոչարյանի կալանքի փոփոխության հարցով դատական նիստը, պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց հետևյալը. «Քոչարյանը մանրամասն ներկայացրեց փետրվարի 23-ի դրությամբ ստեղծված իրավիճակը, այն, որ բանակում և ԵԿՄ-ում խմորումներ էին սկսվել, որ իրենք միանան ցուցարարներին, և այդ վիճակում ինքը հրավիրել և բանավոր ցուցում է տվել ՊՆ նախարարին, որ ինքը ապահովի բանակի չեզոքությունը: Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ 2 ժամ:
0038 հրամանին անդրադարձ եղել է, Քոչարյանը հստակեցրել է, որ ինքը այդ հրամանի հետ ծանոթացել է և տեսել, որ դրա մեջ ոչ մի սխալ, վատ բան չկա: Բացի այդ, ոչ իր ժամանակ, ոչ էլ ինչ-որ մի այլ նախագահի ժամանակ ՊՆ հրամանները չեն ուղարկվել նախագահին, որպեսզի նա ծանոթանա, նոր այն ուժի մեջ մտնի: Այդպիսի պրակտիկա երբևիցե չի եղել:
ՀՔԾ-ի ամենամեծ խախտումներից մեկը (ի դեպ նա շատ լուրջ խախտումներ է արել) դա է:
10 զոհերի համար շատ ցավում ենք, բայց պետք է ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն այնպիսի քայլեր անեն, որ երևա, որ իրենք իրոք ուզում են սպանության մեղավորներին գտնել, ոչ թե այդ հուզական կողմը օգտագործել այլ նպատակներով:
Քոչարյանին մեղսագրվում է բանակը ներգրավելու հանգամանքը, բայց, համենայն դեպս, մինչև մարտի 1-ը Երևանում ոչ ռազմական դրություն է եղել, որ էլ բանակն է ներգրավվել»:
Թե ինչու է արտակարգ դրություն սահմանվել, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Հստակ եղել են փաստեր, որ ցուցարարների կողմից բռնություններ են կիրառվել ոստիկանների նկատմամբ և այլ կարևոր հանգամանքներ են զեկուցվել, որոնք չեմ կարող մանրամասնել: Այդ հանգամանքներից ելնելով հայտարարվել է արտակարգ դրություն»: Ի դեպ, թե ով է պատասխանատվություն կրում, Քոչարյանը չի մատնանշել, նա անուններ չի տվել:
Իսկ դատական նիստը կրկին հետաձգվել է, այն տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 12:00-ին:

«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1208:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4807:48
«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
9502:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
195Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
189Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
121Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
271Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
115Երեկ, 20:30