Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք

Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք
44
Այսօր, 22:30

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Ամենամյա վեհաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրքը։
Այս գիրքը ներառում է ԱՄՆ-ի որոշ ռազմական հանցագործությունների նկարագրություններն ու լուսանկարները՝ 12-օրյա և 44-օրյա պատերազմներում ու դրանից հետո՝ խաղաղ բնակիչների, Մինաբի դպրոցի ռմբակոծություններն ու ԱՄՆ-ի այլ հանցագործություններ՝ «Իրանի ժողովրդին օգնության» քողի տակ։
Տեսանյութի մի հատվածում Փեզեշքիանը, դիմելով Փաշինյանին, ասում է․ «ԱՄՆ-ն ասում էր, թե ուզում է օգնել Իրանին (ժողովրդին), և ահա սա՛ է ԱՄՆ-ի օգնությունը․․․»։