«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է 74 էջանոց զեկույց՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով։
Զեկույցից պարզ է դառնում, որ քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու գործելակերպից։ Ընդ որում, խոսքը մի պնդման մասին է, որը վաղուց հերքվել է երեք միջազգային փորձաքննություններով, իսկ դրանց եզրակացությունները հրապարակվել և հասանելի են դարձել հանրությանը։
Զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ, մասնավորապես, նշված է․
«(...) Արշակ արք. Խաչատրյանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումը, որտեղ, ըստ աղբյուրի պնդման, արքեպիսկոպոսը սեռական կապ է ունենում իր ազգականի հետ։ Չնայած արքեպիսկոպոսի կողմից հերքմանը՝ ՀՀ քննչական կոմիտեն փորձաքննության է ենթարկել տեսանյութերը, ինչի արդյունքում հաստատվել է տեսանյութերի իսկությունը»։
Հայտնի կեղծ տեսանյութերի առնչությամբ իրականացվող քրեական վարույթով, որպես Արշակ Սրբազանի փաստաբան, պաշտոնապես հայտարարում եմ՝ վարչապետի հանձնարարությամբ հրապարակված այս զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն։
ՀՀ քննչական կոմիտեի կողմից չի նշանակվել և չի կատարվել որևէ այնպիսի փորձաքննություն, որի արդյունքում հաստատված լինի հրապարակված տեսանյութերի իսկությունը։
Ավելին՝ ճիշտ հակառակը։
Մեր նախաձեռնությամբ նշանակվել և իրականացվել են երեք միջազգային փորձաքննություններ, որոնց եզրակացություններով հստակ և միանշանակ հաստատվել է՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը ԿԵՂԾ ԵՆ։
Հետևաբար, պետական մարմնի կողմից պաշտոնական զեկույցում նման պնդման ներառումը ոչ թե պարզապես փաստական սխալ է, այլ արդեն իսկ հերքված տեղեկության կրկնակի տարածում՝ օգտագործելով պետական պաշտոնական խողովակը»։

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
4521:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
8420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
8219:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10816:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
11015:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11315:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10214:24