«Ադրբեջանն առավել քան երբևէ ստացել է ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ քարտ բլանշ». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով և ինչքան է վճարելու «դուխով» և «ինքնիշխան» քաղաքականության վերջում:
Սկզբում՝ ես արցախցի չեմ և, հետևաբար, չեմ կարող բանակցել Արցախի անունից։
Հետո՝ շփվեցի Ալիևի հետ ու նա շատ կիրթ և նորմալ մարդու տպավորություն թողեց, համ էլ՝ բանակցությունների պատմությունից էի նրանից հետաքրքրվում։
Արանքում՝ կարող է հայ–իրանական սահմանը փակվել, իսկ Բոլթոնը լավ տղա է։
Դավադրաբար՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են լարվածություն ստեղծել շփման գծում և տարածք հանձնել, որպեսզի վնասեն կառավարությանը։ Արցախի 3 նախագահներին ասել «ոչ» և հայտարարել, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։
Այնուհետև՝ պետք է հակամարտության այնպիսի լուծում գտնել, որ բավարարի Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։
Հանկարծ՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Բակո Սահակյանը՝ Արցախի մարզպետ։ Արտաքին ու ներքին քաղաքականության «ծռացում»։
Վերջում՝ հանրահավաք Պուտինի դեմ։
Ամենավերջում՝ ափալ–թափալ նետվել «Զվարթնոց», որպեսզի մինչև Պուտինի ավտոշարասյան հասնելը տեղում լինես ու դիմավորես նրան՝ դուրս գալու համար ՌԴ դեսպանատանը տեղի ունեցածի հոգեխանգարմունք առաջացնող վիճակից։
Արդյունքում՝ միջնորդները պաշտոնական Երևանին մեղադրում են բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար, իսկ Ալիևը Պուտինի կողքը կանգնած ու միջազգային լսարանի առաջ հայտարարում է՝ «Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ»՝ վերջում չմոռանալով բացականչական նշան դնել։ Ադրբեջանն առավել քան երբևէ ստացել է ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ քարտ բլանշ և դա Հայաստանի «դուխով» ու «ինքնիշխան» քաղաքականության հետևանքով։
Հարց՝ ով է և ինչքան է վճարելու պաշտպանյալի ապաշնորհ, վտանգավոր ու անհեռատես արտաքին և ներքին քաղաքականության համար»:

«Միջազգային մրցույթ է իրականացվելու, որը կրելու է Գագիկ Ծառուկյանի անունը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
3215:42
«Ալիևին զսպելու ձևը նրա հետ հավասարը հավասարի զրույցն է»․ Տաթևիկ Հայրապետյան
3515:36
Գագիկ Ծառուկյանին դարձյալ տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության
4515:12
«Չորրորդ ռաունդը պետք է սկսի Եկեղեցին»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4915:06
«Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում». Արամ Նավասարդյան (տեսանյութ)
5214:42
«Գնացել, հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին»․ Արտակ Զաքարյան
5814:30
«Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
5414:18
«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով
8914:12